▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 21-ամյա հղի կին է մահացել. հարազատները մեղադրում են բժիշկներին

Ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Օկսեն Ա․-ն և հայտնել, որ իր եղբոր կնոջը՝ 21-ամյա Ասյա Ն․-ին, հուլիսի 22-ին տեղափոխել են Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ», որտեղ բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով Ասյա Ն-ն մահացել է։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` կինը մոտ 7-8 ամսական հղի վիճակում մայրաքաղաք էր տեղափոխվել հուլիսի 22-ին։ Պտուղը հեռացվել էր, իսկ երիտասարդ կինը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն`շնչառական անբավարարության դեմ բուժում ստանալու համար։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее