▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում անհայտ անձինք, բռնություն կիրառելով, 66-ամյա քաղաքացուց հափշտակել են խոշոր չափի գումար


Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ մարտի 28-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Նոր Խարբերդ Այգեգործական ընկերության 1-ին փողոցի բնակիչ՝ 66-ամյա Ալեքսան Խ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել է, որ գիշերը, ժամը 02։00-ից մինչև 04։30-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված 2 հոգի ապօրինի մուտք են գործել իր տուն, ծեծի ենթարկել, կապել ձեռքերն ու ոտքերը, որից հետո ածելիով մարմնի տարբեր մասերին վնասվածքներ պատճառելով՝ պահանջել են գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձինք տուժածին ծեծելուց հետո հափշտակել են նրա տանը պահվող 8500 ԱՄՆ դոլարը։


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում  

info@asekose.am/095519696
Հասարակություն далее