▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բարձրաստիճան պաշտոնյայից պահանջել են 2500$` սպառնալով հրապարակել սեռական օրգանները ցուցադրելու տեսագրությունը

 

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի բնակիչ 51-ամյա Բ․Ս․-ի դիմումի փաստով։

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վերջինս 6-րդ վարչության աշխատակիցներին հայտնել է, որ օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել և նույն ցանցի միջոցով շփվել է «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ հետ։ Ու «Մարիա ․․․» օգտատիրոջ առաջարկով՝ ինքը տեսազանգի ընթացքում ցուցադրել է իր սեռական օրգանները։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դրանից հետո «Մարիա ․․․» անվամբ օգտատերը տեսազանգի տեսագրությունը համացանցում չհրապարակելու դիմաց իրենից պահանջել է 2500 դոլար։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ «Մարիա ․․․» անվամբ օգտատիրոջ ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Բ․Ս․-ն բարձրաստիճան պաշտոնյա է, հանրապետությունում գործող հայտնի ընկերություներից մեկում փոխտնօրեն է։  

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее