▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բետոնը պոկվել է և ընկել տղամարդկանց վրա. նրանցից մեկը մահացել է

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում։ Շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արղության փողոցի հասցեներից մեկը, որտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում։

/filemanager/uploads/shtapognutyun.jpg

Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

Շտապօգնությունն արձանագրել է, որ մոտ 60-ամյա մի տղամարդ տեղում մահացել է, իսկ մեկ այլ՝ մոտ 55 տարեկան տղամարդուն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ բետոնի մի հատված պոկվել է ու ընկել տղամարդկանց վրա, ինչի հետևանքով մեկը մահացել է, իսկ մյուսը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее