▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի բանկային քարտից հափշտակել են խոշոր չափի գումար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում Երևանի քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Կարեն Կարապետյանի դիմումի փաստով։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ այս տարվա ապրիլի 18-ին անհայտ անձը Երևանում գործող բանկերից մեկի տրամադրած բանկային քարտից հափշտակել է խոշոր չափի գումար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ գումարը պատկանել է Կ. Կարապետյանին, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում է որպես ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ և ամիսներ անց նոր միայն Կ. Կարապետյանը դիմել է իրավապահներին։

Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ գլխավոր դատախազության ավագ դատախազի բանկային քարտից հափշտակվել է մոտ 380 հազար դրամ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее