▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հրազենային վնասվածքներով քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները։

shamshyan.com-ն է գրում և նշում, որ ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է նշված թաղամասի 7/6 շենքի բնակարաններից մեկից։ Վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ Մխիթար Ղ․-ն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանները նշված շենքի 104 բնակարանում՝ դռան մոտ, հայտնաբերել են արնանման հետքեր, միջանցքում՝ գաղտնի փականով դանակ և թափթփված իրեր։ Այս պահին տեղում աշխատում են նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее