▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում իր դռները բացեց «Կիլիկիա» առևտրի կենտրոնը

Մայրաքաղաքում` Կիլիկիա թաղամասում,  մայիսի 19-ին «Բալյան» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ իր դռները բացեց «Կիլիկիա» առևտրի կենտրոնը: Բացման արարողությունը նշանավորվեց տարածքի խնկարկմամբ և օրհնությամբ:

Նորաբաց կենտրոնն առանձնանում է քաղաքակիրթ առևտուր իրականացնելու համար նախատեսված  բոլոր պայմաններով:

Անվանումը ևս  պատահական չէ. պատմական Կիլիկիան աշխարհին հայտնի է եղել  իր հմուտ   առևտրականներով: Դրանից զատ` հիմնադիրները` Բալյան ընտանիքը, արմատներով պատմական Կլիկիայից է:

Նոր կենտրոնի բացումը կարևորվում է հատկապես նոր աշխատատեղերի ստեղծմամբ. պայմանագրեր են կնքվել 120 անհատ ձեռներեցների հետ, սակայն ընդհանուր առմամբ   աշխատատեղերի թիվը հասնում է 350- 400-ի:  

Ողջունելով մայրաքաղաքի բնակիչներին, շնորհակալություն հայտնելով պետական այրերին և անհատ ձեռներեցներին` ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հիմնադիրների հայրը` Հարություն Բալայանը,  նշեց, որ կենտրոնի բացումը ուրախալի իրողություն է բոլորի համար` հատկապես կարևորելով այն հանգամանքը, որ այստեղ առկա են քաղաքակիրթ առևտուր կազմակերպելու բոլոր պայմանները:

Նրա խոսքով` ընտանիքը կարողացել է վերակենդանացնել մի կազմակերպություն, որն ըստ էության, հոգեվարքի մեջ էր: Տարածքում գործող կենտրոնը վաղուց էր դադարեցրել գործունեությունը և գտնվում էր սննանկացման վարույթում:

«Մենք կարողացանք մարդկանց հետ ճիշտ փոխհարաբերություններ կառուցել` իրենց իրավունքների շրջանակներում և նաև հաշվի առնելով մեր նախագահի  ուղերձը` միջին և փոքր բիզնեսների հետ կապված, մենք ուսումնասիրեցինք  դաշտը և անհատ ձեռներեցների հետ փոխադարձ պայմանագրերով իրավական դաշտում կարողացանք կազմակերպել կենտրոնի ստեղծումը: Այժմ մայրաքաղաքում ունենք նոր կենտրոն, որը բոլորինս է: Հույս ունեմ, որ կենտրոնի գործունեությունը բոլորիս համար փոխշահավետ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Բալյանը:

 Հարություն Բալյանը կարևորեց  նաև միջանձնային փոխհարաբերությունները, նշելով որ բոլոր աշխատակիցները մի ընտանիքի անդամներ են, ովքեր աշխատում են միմյանց աջակցելով և համագործակցելով:

Բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի առևտրի պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը, ով  կարևորեց կենտրոնի բացումը`  առանձնացնելով հատկապես նոր աշխատատեղերի բացման հանգամանքը:

 

72157633525255823

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее