▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում պարեկը ծառայողական մեքենայով բախվել է կին վարորդի Suzuki-ին և դիմել փախուստի

Երևանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի պարեկ Գրիգոր Սիմոնյանը ժամը 17:30-ի սահմանում Նուբարաշենի խճուղի 16 հասցեի մոտ՝ ժողովրդին հայտնի Ծաղկի փողոցում, ծառայողական ավտոմեքենայով բախվել է կին վարորդի Suzuki մակնիշի ավտոմեքենային և փախուստի դիմել:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, կին վարորդն ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և այդ մասին տեղեկացրել։

Այսօր ևս նույն պարեկը կատարել է նաև ճանապարահային երթևեկության կանոնների կոպիտ խախտում։ Շինարարներ-Աբելյան-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում ծառայողական ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և անցել կարմիր լույսի տակով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее