▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում թալանել են Արթուր Վանեցյանի մեքենան. գողացել են «Apple» տեսակի պլանշետը

Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած, Գավառ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Վանեցյանի ահազանգի փաստով:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ըՆա  ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչեւ 21:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Հասրաթյան փողոցում կայանված իր Mercedes մակնիշի ավտոմեքենայից գողություն են արել:

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Վանեցյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Կոկա-Կոլա» ՓԲԸ -ում՝ որպես մենեջեր, ավտոմեքենայում ունեցել է «Apple» տեսակի պլանշետ եւ լիցքավորման սարք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее