▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տղամարդը ոտնձգություն է կատարել անչափահասի նկատմամբ. նա որոնվում է

Երեւանում տղամարդը կասկածվում է անչափահասի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացուց ստացված հաղորդման հիման վրա՝ հարուցվել է քրեական գործ, անչափահասը ճանաչվել է տուժող։

Նախաքննության ընթացքում զննության են ենթարկվել դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում` տեսապատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան  ստորաբաժանումներին։

 

 

Խնդրում ենք տեսապատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее