Այսօր` հուլիսի 26-ին, ժամը 09։05-ի սահմաններում Արգիշտի փողոցում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 070 VG 01 համարանիշի, Toyota մակնիշի B424 XM 777RUS համարանիշի և BMW մակնիշի 35 QM 603 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով BMW-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։ Մինչ ՃՈ ծառայողները վթարի վայրն էին պահում, քաղաքացիները նրանց տեղեկացրել են, որ վարորդներից մեկը վթարից հետո ավտոմեքենայից դուրս է եկել ու խոհանոցային մեծ դանակով հարձակվել է մեկ այլ վարորդի վրա, սակայն ՃՈ ծառայողները կարողացել են մոտենալ այդ քաղաքացուն և վնասազերծել նրան՝ ձեռքից խլելով դանակը։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


