Տեղեկացրել էինք, որ երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրը Երևանում վաճառվող Արցախի նռան լուսանկար է հրապարակել ու գրել. «Հարցնում եմ վաճառողին.«Էս ինչպե՞ս», թե բա.«Վրաստանով է գալիս»…Ուզում եմ բարձր ձայնով լաց լինել»։
Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում այս առիթով գրում է․
«Անպատվության և шնшսնության ավելի ցցուն օրինակ դժվար է գտնել:
Կենդանական մակարդակում դատողները համարում են թե լավ են անում, որ հայկական Արցախի նուռն են վաճառում: Ոչինչ որ վրան թուրքերեն անունն են գրում ` Ղարաբաղ:
Բայց վաճառվողն այլևս հայկական պտուղ չէ: Վաճառվողը թշնամու պտուղն է, իսկ շահույթը գնում է թշնամու գրպանը: Այսինքն` իսկական տիրոջից խլվածի համար հիմա իսկական տերը վճարում է խլողին ու հարստացնում նրան` իր իսկ ապրանքի համար, որի տերն այլևս ապօրինաբար ինքը չէ: Բայց քանի որ տիրոջ մտածողությունը կենդшնшկшն մակարդակի է` ինքը шնшuունին հատուկ հույզերով է մտածում ու դատում - «դե պտուղը Հայաստանի կորուսյալ մասից է, ուրեմն առնեմ ու հրաշալի է, որ վաճառվում է: Հետն էլ գովազդենք թե որտեղինն է: Որովհետև մենք շատ ենք ու վաճառողն էլ, գնողս էլ նույն մակարդակի և ուղեղի ենք»:
Երկրորդ` ուրեմն արդեն սրանք սկսել են ոչ միայն մեծ թափով առևտուր անել Թուրքիայի հետ (Հայաստան ներկրվող ապրանքների գերակշիռ մեծամասնությունն այլևս թուրքական է), այլև արդեն Ադրբեջանի հետ: Դե փողը սրանց համար հոտ չունի: Եվ անգամ ներկված չէ шրյшմբ: Եվ իրենց պաշտած առևտուրը բարեհաջող անում են իրենց ցեղшuպшնողների հետ:
Սրանք հեռանալու են պատմության թատերաբեմից: Պատմությունն արդար է և այս հարցում արդարադատություն հաստատ լինելու է»: