▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. Նաիրա Զոհրաբյանն անձամբ է դրանք փորձարկել անվասայլակով

 

Երևանյան թեքահարթակները կամիկաձեների համար են. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ ինքն անձամբ անվասայլակով փորձել է անցնել թեքահարթակներով:

Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, գրել է. «Երեւանյան թեքահարթակները կամիկաձեների համար են.

Ինձ էին դիմել հատուկ կարիքներ ունեցող անձանց` հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, բողոքելով, որ երեւանյան թեքահարթակների զգալի մասը սխալ անկյամբ, սխալ թեքությամբ են սարքված եւ հաշմանդամների սայլակներն ու մանկասայլակները այդ թեքահարթակներով իջեցնելը կյանքին սպառնացող ռեալ վտանգ է:

Որոշեցի անձամբ փորձարկել մայրաքաղաքի բանուկ հատվածների թեքահարթակները: Բացառությամբ մի քանիսի` մնացածը մահվան թեքահարթակներ կարելի է անվանել:

Երեւանի ավագանիում մեր խմբակցությունը արդեն իսկ սկսել է զբաղվել թեքահարթակների խնդրով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее