▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունիում վերելակի ընկնելու հետևանքով երկրորդ տուծածը ևս մահացել է

 

 

Հուլիսի 27-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Այվազովսկու փողոցի նորակառույց շենքում աշխատանքներ կատարելու ժամանակ, վերելակի պարանը կտրվել է, և սրահում գտնվող 1960թ. ծնված Արայիկ Մարտիրոսյանը և 1974թ. ծնված Էդմոնդ Թադևոսյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: 

Նույն օրը հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին Էդմոնդ Թադևոսյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

 

 

 

 

 

 

Հուլիսի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 09.30-ին, գիտակցության չգալով, մահացել է նաև Արայիկ Մարտիրոսյանը:    

Նշանակվել են դատատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее