▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևի ես մենակ եմ, դրա համար են ինձ փորձում լռեցնել». Հյուսիսային պողոտայի երաժիշտ

Հավանաբար մայրաքաղաքում չի գտնվի այնպիսի մեկը,  ով գոնե մի անգամ ըմբոշխնած չլինի Հյուսիսային պողոտային յուրահատուկ կենդանություն պարգևող կիթառի հնչյունները` մեր օրերում արդեն հազվադեպ հանդիպող երևույթ: Համատարած աղմուկի, ցածրաճաշակ կլկլոցների ֆոնին անհնար է լսել ջազ-բլյուզի մաքուր  հնչյունները,  տեսնել կիթառահարի  միշտ  դրական կերպարը ու... անցնել առանց ժպտալու: Եվ այսպես արդեն 5 տարի` ամեն օր…

 45-ամյա կիթառահար, երաժիշտ Գևորգ Աղաջանյանն է.

Օրեր առաջ արդեն երկրորդ անգամ իրավապահ մարմինները Գևորգին ոստիկանություն են հրավիրել` միևնույն պատճառաբանությամբ` իբր իր երաժշտությամբ խանգարում է բնակիչներին:

«Արդեն երկրորդ անգամ եկան, ասացին` բողոք է եղել, որ իբր խանգարում եմ: Ոստիկանների խոսքով` 40 հոգի բողոքել են: Մորս հետ ենք գնացել բաժին, մեզ գրավոր որևէ փատաուղթ ցույց չեն տվել: Փաստորեն կարելի է ենթադրել, որ 40 հոգին էլ զանգահարե՞լ են»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգը:

Ի դեպ` Գևորգը նվագում է մինչև ժամը 22:00-ը:

«Ես  սովորաբար շուտ եմ քնում և նվագում եմ այս բարձրությամբ: Բողոքողն  ասել է, թե  իբր բարձր եմ նվագում:  Չեմ կարծում, որ այս բարձրությամբ երաժշտությունը ականջ  է ծակում»:

Տարօրինակ է. տարօրինակ է, որ փորձում են լռեցնել միայնակ կիթառահարին, այն դեպքում, երբ ռեստորաններից հնչող ռաբիս կլկլոցը,  հրավառության` ականջ սղոցող ձայները  լռեցնելու փորձ  չի արվում: Հարց է ծագում` չե՞ն բողոքում, թե բողոքին ընթացք չեն տալիս…

«Երևի ես մենակ եմ, դրա համար են ինձ փորձում լռեցնել»,- ասում է Հյուսիային պողոտայի` բոլորիս հայտնի կիթառահարը:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

Լուսանկարները` ASEKOSE.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее