▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի Նոր տարվա նախօրյակին փողի քչություն է զգում, դրա համար որոշել է «սուր հարցեր» տալ

ԲՀԿ-ական պատգամավոր, նախկինում լրագրող, դրանից առաջ՝ թատերագետի դիպլոմի համար կրթություն ստացած Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ շատ էր ուզում սոցապ նախարար դառնալ, որպեսզի երեխեքին պահի-մեծացնի, իր ծերության համար էլ ապահովություն ստեղծի... Չստացվեց: Ծառուկյանը սոցապ նախարար նրան չդարձրեց: Հետո նախկին ընդդիմադիր լրագրողը շատ էր ուզում մշակույթի նախարար դառնալ... Դե, ճիշտ է, էս նախարարի եկամուտներն էնքան չեն, որքան սոցապինը, բայց դե էլի՝ ատկատ է, բան է, կկպցներ, երեխեքին կմեծացներ, ծերության համար էլ ապահովություն կստեղծեր... Մշակույթի նախարար էլ չդարձավ, հավանաբար Ռիտա Ալեքսանդրովնայի դուրը չէր եկել... Ու դարձավ ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահը: Դե, մի քիչ բարձր աշխատավարձ, ծառայողական մեքենա, առանձին կաբինետ ու քարտուղարուհի, գործավար, օգնական, խորհրդական...
Կարողացավ որոշակի հարցեր լուծել, քրոջը դարձրեց ՎՊ հաշվապահ... Դե երևի Նոր տարվա նախօրյակին փողի քչություն է զգում, դրա համար էլ որոշել է ,,սուր հարցեր,, տալ Իշխան Զաքարյանին:

Երկրիս մեծահարուստներից մեկի համար, հանուն պաշտոնի, ի՞նչ դժվար բան է մի 50 հազար դոլար տիկին Նաիրային նվիրաբերելը... 

 

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее