Դերասան Հովհաննես Ազոյանն,արձագանքել է կայքերից մեկի հրապարակմանն, որտեղ կասկածի տակ էր առնվում նրա պայքարի ու ներքաղաքական խնդիրների` հատկապես քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ արտահայտած մտքերի անկեղծությունն ու , մասնավորապես, նշվում էր. «Ես գիտեմ, որ ցիվիլ երկրներում գրեթե ամեն ինչում արմատական ընդդիմադիրի կարգավիճակում հանդես եկող մարդը չի՛ կարող լինել իշխանությունների ենթակայության տակ գտնվող հասարակության թոփային աստղը»:
Հումորիստ-դերասանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես պայքարում եմ ՀԱՆՈՒՆ, ոչ թէ դեմ, հասկաաաանու՞՞՞՞մ ես , ՀԱԱԱԱՆՈՒՆ.... Ներողություն եմ հայցում բոլորից, որ նորից ձեր ուշադրությունը շեղում եմ դեպի իմ մտքերը, բայց կփորձեմ այլևս չխոսել այս մասին, պարզապես հոդվածագրի մտորումներն են առիթը, և թեման էլ անհետաքրքիր չէ։ Այնպես է ստացվել, որ ես արտիստ եմ, ի դեպ կարծում եմ,որ անտաղանդ չեմ, և այնպես է ստացվել,որ էմոցիոնալ արտիստ եմ...և չեմ կարողանում լինել անտարբեր, ակցենտավորված անարդարությունների նկատմամբ...և շատ կուզեի, որ իմ փոխարեն դա անեին ինձնից ավելի հասուն ու բանիմաց մարդիկ, գոնե մինիմալ արդարության համար , օրինակ Տիգրան Առաքելյանի ազատության համար։ Բայց , քանի որ այդ տեղերը թափուր են, այն լրացվում է իմ ու իմ նման խենթերով։ Եվ թող ձեզ չթվա, որ մենք անվախ հերոսներ ենք... ամենևին։
Օրինակ` ես պայքարում եմ ,այլ ոչ թե հայհոյում եմ, մատնանշում եմ ,այլ ոչ թե քարկոծում եմ, ներում եմ, այլ ոչ թե պատժում եմ, սովորում եմ, այլ ոչ թե ամաչում.... բուժում եմ, այլ ոչ թե վերացնում ։ Երևի , թե սա է պատճառը , որ ինձ դեռ չեն տրորել.... դա էլ ինչ որ տեղ խոսում է այդ անարդար ուժերի սառը դատողության և բանականության մասին ... երևի։ Կամ էլ ինչ, որ մեկը ինձ դեռ խնայում է ))))) Այնպես,որ ի տարբերություն Ձեզ, հարգելի հոդվածագիր, ես այնքան էլ զարմացած չեմ , որ դեռ ողջ եմ )))) Ես ազատ մարդ եմ, ու ինձ հեչ դժվար չէ կոռեկտ պայքարելը։ Այնպես, որ ազատությո՛ւն Տիգրան Առաքելյանին, ազատությո՛ւն մեր իշխանություններին և ՊԱՅՔԱՐ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՄԵԶ...