Ժողովրդի և ոստիկանների միջև երեկ տեղի ունեցած բախումը ամենաշատը Ռոբերտ Քոչարյանին էր հարկավոր, ում նպատակը Րաֆֆի Հովհաննիսյանի ուժը թուլացնելն է: Նման կարծիք այսօրվա ասուլիսին հայտնել է արևելագետ Արսեն Խառատյանը։
Արսեն Խառատյանի խոսքերով` երեկ ամենակարևոր խնդիրը բախումը կանխելն էր, և նա ականատես է եղել, թե ինչպես ոստիկանները շատ արագ չեզոքացրեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչը տակտիկական քայլ էր ոստիկանության կողմից:«Բայց լավ է, որ «ժառանգության» մյուս ներկայացուցյչները մնացին և առաջնորդեցին շարժումը»,-հավելել է արևելագետը: