▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեկվա մասին՝ ավելի մանրամասն. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Արցախից

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Փաշինյանը նախագահ Բակո Սահակյանի հետ Արցախի հանրապետության արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ է այցելել, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Արցախ TV-ի տեսանյութը,  որին կից գրել է. «Երեկվա մասին՝ ավելի մանրամասն»:

Տեսանյութում վարչապետի պաշտոնակատարը նշում է, որ կրակոցները մինիմալ են, ավելի քիչ ու հիմնականում նպատակային չեն: «Այս առումով կարելի է ասել պայմանավորվածությունները պահպանվում են»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

 

 

 

Հայաստանի ու Արցախի ղեկավարները զինվորների սնունդն են նաև փորձել, ճաշել նրանց հետ:

 

Հիշեցնենք, որ ԱԺ վերջին՝ կարելի է ասել՝ պատմական նիստից հետո, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Մինչև երկուշաբթի կտրվում եմ բոլոր գործերից: Ձեր թույլտվությամբ՝ ինձ թույլ եմ տալիս փոքրիկ արձակուրդ: Սիրում եմ բոլորիդ»: Ավելի ուշ՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Արցախ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее