ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հայտարարել է, որ հրաժարական է տալիս:
Մայիսի 29-ին հինգերորդ անգամ ՖԻՖԱ-ի նախագահ վերընտրված Զեպ Բլատերը, հայտարարել է, որ հրաժարական է տալիս կազմակերպության շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալից պատճառով։
79-ամյա Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում էր 1998 թվականից:
Մինչ արտահերթ կոնգրեսում կընտրվի նոր նախագահ, Բլատերը կպաշտոնավարի։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՖԻՖԱ-ի մի քանի կարևոր պաշտոնյաներ ձերբակալվել էին մեքենայությունների և փողերի լվացման կասկածանքով։