▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցը անվանափոխվեց․ պատճառը Բաքվում արած հայտարարություններն են

Երևանի ավագանու արտահերթ նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն է տվել «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» ՀՈԱԿ-ը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՀՈԱԿ վերանվանելու որոշման նախագծին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նախագիծը ներկայացրել էր ավագանու «Լույս» խմբակցությունը՝ հաշվի առնելով Ռուսաստան-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Իրինա Ռոդնինայի մասնակցությունը փետրվարի 26-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած երթին, որը կրել է վառ արտահայտված հակահայկական բնույթ և ուղղված է եղել տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее