Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբն այսօր նամակ է ներկայացրել Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա եւ հայտնել, որ թիմն այլեւս չի կարող մասնակցել այդ երկրի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնի առաջնությանը:
«Ուրարտու» թիմը դադարեցնում է իր գործունեությունը ֆինանսական ծանր վիճակի պատճառով», – նշված է նամակում:
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» այս տարվա հոկտեմբերից ընդգրկվել էր Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնում: Մեր թիմը երկու ամսում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում միայն պարտություններ էր կրել: