Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակվել է աշխատակիցներին տրամադրված տարեվերջյան պարգեւավճարների մասին տեղեկատվությունը՝ անվանական եւ ըստ գումարի չափի: Պարգեւավճարից բացի, նրանք ստացել են նաեւ, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ:

Հրապարակված ցանկում քաղաքապետ Հայկ Մարությանի անունը, ինչպես ավելի վաղ նույնպես հայտարարվել էր, չկա: Իսկ ամենաբարձր պարգեւավճարները, ընդհուպ մինչեւ 2 միլիոն 200 հազար դրամ, ստացել են մի քանի վարչությունների պետեր:
Ընդհանուր առմամբ՝ քաղաքապետարանն իր աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ տալու համար ծախսել է 102 մլն 927 հազար դրամ, իսկ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը եղել է 111 մլն 898 հազար 560 դրամ։

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ստացել է 478 000 հազար դրամ՝ որպես 13-րդ աշխատավարձ, և նույնչափ պարգևավճար։
Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյան ստացել է 443 000 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և նույնչափ պարգևավճար։
Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը նույնպես ստացել է 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ստացել է 443 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 859 հազար 600 հարյուր դրամ պարգևավճար։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի 13-րդ աշխատավարձ ու պարգևավճար նույն չափով է՝ 443 000 հազար դրամ։
Այս գումարները ներառում են նաև հարկերը։


