Ռուսաստանը ներկայացնող 22-ամյա Յանա Եգորյանը նվաճել է Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը` սուսերամարտի մրցաշարում՝ պարտության մատնելով իր հայրենակցուհուն՝ Սոֆյա Վելիկայային:
«Անսահման երջանիկ եմ: Աշխատել եմ, ձգտել եմ, մարզումների տարիներն ապարդյուն չանցան: 14:14 հաշվի ժամանակ գլխավորը հաջողությունն է: Սոնյան իմ կուռքն է սուսերամարտում: Ես հրաշալի գիտեմ, թե ինչքան ծանր է լինել երկրորդը: Ես շատ հուզական եմ, բազմիցս ցանկություն է եղել հեռանալ՝ ոտքերս չեն աշխատում, գլուխս չի աշխատում, ամեն ինչ ցավում է, բայց կան երկրպագուներ, որոնք հսկայական աջակցություն են ցուցաբերել: Նրանք ինձ շատ են ներշնչել: Մարզիչն էլ է շատ օգնել, ուղղություն ցույց տվել»,- Յանա Եգորյանն ասել է Sport-express-ի հետ զրույցում:
Երեւանում ծնված եւ 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաեւ 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ երկու տիտղոսներն էլ նվաճել էր թիմային պայքարում: