▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում հիվանդը երկաթե խողովակով հարվածել է շտապօգնության աշխատակցի գլխին

Սունդուկյան փողոց, շենք 1: Երեկ Երեւանի «Շտապօգնություն»-ում այս հասցեից ստացված  կանչն անսպասելի ընթացք է ունեցել:

/filemanager/uploads/shtapognutyun.jpg

 Նշված հասցեի բնակարան հասնելուց անմիջապես հետո, ժամը 18:00-ի սահմաններում, բռնություն է կիրառվել «Կենտրոն» ենթակայանի խմբի մասնագետներից մեկի՝ սանիտար, 58-ամյա Կ. Ա.-ի նկատմամբ: «Նշված հասցե է մեկնել մեր շտապօգնության հոգեբուժական բրիգադը: Հենց դուռը բացվել է, ներսից հիվանդ քաղաքացին երկաթե ոչ թե ձողով, այլ ինչ-որ խողովակով հարվածել է մեր սանիտարի գլխին: Դեպքից անմիջապես հետո մեր սանիտարը հետազոտվել է, գլխին կար է դրվել, եւ փառք Աստծո, ներքին որեւէ խնդիրներ, հեմատոմա կամ արյան զեղում չի հայտնաբերվել»,-armtimes.com-ի հետ զրույցում ասել է Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Սանիտարին հարվածող քաղաքացի 34-ամյա Հ.Խ-ն, բնակարանում մենակ է եղել, թե՝ ոչ, «Շտապօգնության» տնօրենը չգիտեր: «Չեմ կարող ասել մենակ է եղել, թե ինչ-որ մեկի հետ, բայց ինքն է դուռը բացել, հետո դուրս վազել եւ խփել»: Սանիտարին հիվանդանոց տեղափոխելուց հետո, այդ քաղաքացուն ոստիկանությունը տեղափոխել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն»:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքով նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее