armtimes.com-ը գրում է. Փաստաբան Սարգիս Խաչատրյանն ահազանգում է, որ դեկտեմբերի 25-ին Ոստիկանության Մալաթիայի բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել 3 անչափահաս երեխաների մայր Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել Ռուզաննայի բնակարանում՝ անչափահաս երեխաների աչքի առաջ։ Այս մասին նա նշել է հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Փաստաբանի պնդմամբ՝ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած 41-ամյա Ռուզաննա Պողոսյանն այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում է: Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ. «Ռուզաննայի ոտքերի, ձեռքի, ազդրերի հատվածներում վնասվածքներ կան՝ սալջարդերի, կապտուկների, քերծվածքների տեսքով, անգամ կա ատամի տեղաշարժ, ծնոտի վնասվածք։ Դրանք կարող էին ստացված լինել միայն ոչ համաչափ ուժի գործադրման արդյունքում»
Փաստաբան Սարգիս Խաչատրյանն ահազանգում է, որ դեկտեմբերի 25-ին Ոստիկանության Մալաթիայի բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել 3 անչափահաս երեխաների մայր Ռուզաննա Պողոսյանի նկատմամբ։ Դեպքը տեղի է ունեցել Ռուզաննայի բնակարանում՝ անչափահաս երեխաների աչքի առաջ։ Այս մասին նա նշել է հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Փաստաբանի պնդմամբ՝ մարմնի տարբեր հատվածներում վնասվածքներ ստացած 41-ամյա Ռուզաննա Պողոսյանն այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում է: Փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանները ոչ համաչափ ուժ են կիրառել իր պաշտպանյալի նկատմամբ. «Ռուզաննայի ոտքերի, ձեռքի, ազդրերի հատվածներում վնասվածքներ կան՝ սալջարդերի, կապտուկների, քերծվածքների տեսքով, անգամ կա ատամի տեղաշարժ, ծնոտի վնասվածք։ Դրանք կարող էին ստացված լինել միայն ոչ համաչափ ուժի գործադրման արդյունքում»։
Ըստ Սարգիս Խաչատրյանի՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով տանից դուրս հանել կնոջն ու երեխաներին: Իսկ այս ամենի պատճառը Ռուզաննա Պողոսյանի նախկին ամուսնու կատարած գործարքի արդյունքն է: Նախկին ամուսինը բնակարանը գրավադրել է բանկում եւ գումարը չվճարելու համար ընտանիքը կորցրել է բնակարանը։

«Դեպքից երկու օր առաջ Ռուզաննա Պողոսյանը դիմել էր ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ խնդրել, որ ժամանակ տան՝ բնակարանից դուրս գալու համար, սակայն, ոստիկաններն ամեն դեպքում մտել են տուն, վտարել նրանց»,- ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


