Երեւանում, այսօր՝ ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան ժամը 09։30-ի սահմաններում թափառող շունը հարձակվել է թիվ 126՝ «Ժպիտներ» անունը կրող մանկապարտեզ հաճախող տղա երեխայի վրա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը` մանկապարտեզը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Բարեբախտաբար, վնասվել է երեխայի բաճկոնը, սակայն երեխային առաջինը օգնության է հասել մանկապարտեզի տնօրենը։ Տնօրենը հայտնել է.
«Թափառող շները պատուհաս են դարձել ոչ միայն երեխաների, այլեւ մեր՝ աշխատողներիս համար։ Բարեբախտաբար, այսօր շան հարձակման պատճառով երեխայի բաճկոնն է վնասվել, սակայն երեխան մի քիչ վախեցել է։ Այս դեպքի մասին արդեն տեղեկացրել ենք պատկան մարմիններին»:


