Asekose.am-ի զրուցակիցն է Քրեաթոյ հայկական բրենդի Մարքեթինգի և զարգացման մենեջեր Արարատ Դիլոյանը։
Մինչև հարցերին անցնելը երկու խոսքով պատմեք Քրեաթոյի մասին։
- Բրենդը հիմնվել է 2018 թվականին և զբաղվում է ինովացիոն և ստեղծագործական խաղալիքների և խաղերի ստեղծմամբ՝ երեխաների, մարդկանց համար, ովքեր փնտրում են գործիքներ և միջավայր ստեղծագործելու համար։
ՔՐԵԱԹՈՅԻ ՄԱՍԻՆ
Creatoy-ի թիմը միավորված է ստեղծարար անձանց զարցացման համար գործիքների և միջոցների կարևորության գաղափարի շուրջ։ Հատկապես կարևոր է գերարագ տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում, երբ շատ բաներ ներկայացվում են որպես ֆունկցիոնալ սև արկղ, ապահովել ստեղծագործողի մտածելակերպի գերիշխողությունը սպառողի նկատմամբ։
Հետևաբար մեր առաքելությունն է ստեղծել 1-ից 100 տարեկան երեխաների համար, նորարարական և ստեղծագործական խաղալիքներ և համապատասխան միջավայր:
Մեր թիմի անդամներն ունեն ճարտարագիտական և արվեստի բնագավառներում երկարամյա փորձ և լուծումներն, որոնք մենք առաջարկում ենք, հիմնված են բնության օրենքների վրա: Թվայնացման ժամանակաշրջանում մենք ուզում ենք գտնել «Ոսկե միջինը» մեր երեխաների համար, որպեսզի նրանք նավարկեն ֆիզիկական և վիրտուալ իրականության միջև ունենալով երկուսի հասկացողություն էլ և կիրառման ունակությունները:
Creatoy-ը Compater ՍՊԸ-ի նախագիծն է, համագործակցությամբ ստեղծագործական խաղալիքների և ավտոմատացման համակարգերի մասնագետների հետ:
Փաստորեն, բացի խաղալիքներ վաճառելուց նաև ա՞յլ ծրագրեր եք իրականացնում։
Քրեաթոյը միշտ փնտրում է համախոհներ, ովքեր որևէ ստեղծագործական ջիղ են գտնում իրենց առօրյա կյանքում, գործունեության մեջ։ Այս հանգամանքից ելնելով, մենք հիմնել ենք ռոբոտաշինության և ծրագրավորման դասընթացներ 8 և ավելի տարեկանների համար։ Դասընթացներն տարբերվում են իրենց կառուցվածքով, բոլոր մեր գործընկերների առաջարկներից, առաջին հերթին մեր բանիմաց թիմի կողմից մշակված ուսուցման ծրագրի շնորհիվ և երկրորդ, որ այն միայն տեսական գիտելիքների ուսումնասիրում չէ, այլ մեծամասամբ գործնական։ Քրեաթոյի դասընթացներն անց են կացվում ժամանցային կերպով, ինչը թույլ է տալիս լիարժեք և առանց բացերի հասցնել տեսական մասն ու լավագույնս կիրառել այն գործնականում։ (creatoy.org/pages/events) Քրեաթոյի թիմը միտում ունի ներգրավել երեխաներ, նրանց գաղափարները ստեղծելու՝ հայկական իրականության մեջ ոլորտ և միջավայր, որը ստեղծագործ մարդկանց հնարավորություն կտա լսելի լինել թե՛ տեղի, թե՛ աշխարհի շուկաներում և ասպարեզներում։ Մենք գիտակցում ենք, որ աշխարհում ամենից վեր ու թանկ է՝ միտքը, գաղափարը և մեր բոլոր հնարավորությունները ներդնում ենք գաղափարների իրականացման մեջ։

Դուք նաև զբաղվում եք խաղալիքների և խաղերի վաճառքով, այդպես չէ՞։
Այո։ Շուկայական առաջարկի համեմատ՝ տարբերությամբ որ, Քրեաթոյը խաղալիքների հերթական վաճառասրահ չէ։ Ապրանքի ընտրության, ստեղծման մեջ ունենք խիստ հստակ պահանջներ, որոնցից ամենակարևորներից են ստեղծագործելու և երևակայելու հնարավորությունները։ Մենք չենք առաջարկում ժամանակակից մուլտ հերոսներով կամ հայտնի հերոսներով, «պարապության» խաղալիքներ, փոխարենն առաջարկում են ֆունկցիոնալ, նպատակային, գործողություն իրականացնող և կոնցեպտուալ խաղալիքներ, որոնք միտում ունեն ստեղծագործական երևակայությունը զարգացնելու։ Այդպիսին է օրինակ, Բաթլ Դրոնը (creatoy.org/collections/creatoy/products/battle-drone), որը նպաստում է եռաչափ մտածողության զարգացմանը։ Դրոնի շարժիչների կառավարման համակարգի հմտությունները երեխայի ֆիզիկական և մտավոր զարգացման կարևոր մասն են կազմում: Այս հմտությունները հնարավորություն են տալիս կատարել տարբեր վարժություններ առօրյա կյանքում: Դրոնը աչքերի և ձեռքերի համատեղ աշխատանքի շնորհիվ զարգացնում է սուր մտածողություն և ունակություններ, այնպես, որ սովորեցնելով երեխային ղեկավարել դրոնը կարելի է ասել օգնում եք նրան զարգանալ՝ զվարճալի տարբերակով: Տարբերակների վերլուծումը և օդում սարքի կառավարումը կարևոր նախապայման է ինտելեկուալ մտածողություն զարգացնելու և որոշումների կայացումը ճիշտ՝ ժամանակին, կատարելու համար: Այս ամենը նպաստում է արմատական և հաստատակամ մտածողության զարգացմանը: Այն պահին, երբ դուք զգաք ձեր երեխաների ոգևորությունը և թռչող դրոնով հետաքրքրված լինելը, ուրեմն ժամանակն է նրանց նոր բաներ սովորեցնելու: Դուք կարող եք նրանց ընդգրկել ռոբոտաշինույան, ծրագավորման խումբ, որտեղ նրանք կարող են սովորել դրոնների ծրագրավորման նոր ուղիներ և վերջինսններս կիրառել բազմաֆունկցիոնալ:
Ժամանակակից տեխնոլոգիաներն ազդում են երեխաների բնականոն աճի, զարգացման վրա։ Առցանց խաղերը մեծ ճանաչելիություն են վայելում հատկապես երեխաների և պատանիների շրջանում։ Դուք չե՞ք կարծում, որ ֆիզիկական խաղալիքները մոտ ապագայում կմոռացվեն։
Քրեաթոյը նպատակային է համարում, որպեսզի երեխաները ժամանակակից տեխնոլոգիաները կիրառեն ոչ թե պարապ ժամանակն անցկացնելու, այլ դրանք ստեղծագործական և նպատակային դարձնելու համար։ Օրինակ, մեզ ծանոթ է, երբ ծնողները բարկանում են երեխայի վրա, պլանշետով կամ հեռախոսով այս կամ այն գործառույթի պատճառով։ Փոխարենը այդ պլանշետը կարելի է օգտագործել իբրև գործիք, սովորելու և ծրագրավորելու մեր կողմից առաջարկվող ռոբոտներին։ (creatoy.org/collections/robots) Դրանք ծրագրավորվում են, հնարավորություն տալով երեխաներին և ոչ միայն, հասկանալու և բազմաբնույթ օգտագործելու սենսորային տվիչները՝ համեմատական գիծ անցկացնելով մարդկային զգայարանների միջև։ Կատարելու և կիրառելու տարբեր, տարաբնույթ գործողություններ։
Շատերն են ծանոթ հանրահայտ «Տանկային մարտ» խաղին։ Վիրտուալ իրականության մեջ խաղն առանձնապես աչքի չի ընկնում իր ուսուցողականությամբ, սակայն երեխաներն այն շատ են սիրում։ Բավական է խաղը բերել ֆիզիկական իրականություն՝ ինչն էլ որ հաջողվել է Քրեաթոյին, այն դառնում է աշխարհընկալման և մտածողության զարգացման աղբյուր։ (creatoy.org/collections/creatoy) Աշխարհում շատ բան կա ուսումնասիրելու, շոշափելու և հասկանալու համար։ Իհարկե, վիրտուալ իրականությունն այսօր արդեն ժամանակակից կյանքի մասն է կազմում, սակայն զուգահեռ դրան երեխան պետք է ընկալի իրական աշխարհն ու շոշափի ֆիզիկական խաղալիքները Քրեաթոյն առաջարկում է ընտրողաբար մոտենալ երեխային տեխնոլոգիաների հետ ինտեգրացման հարցում, որովհետև դրանք օր օրի զարգանում են, և երեխային երջանիկ մանկություն ապահովելու և ապագա կյանքին պատրաստելու համար անհրաժեշտ է գտնել վիրտուալ և իրական աշխարհի ներթափանցության ոսկե միջինը։
Անձամբ իմ և երեխայիս անունից, շնորհակալ եմ, որ մտածում եք հայ երեխաների ճիշտ և նպատակային զարգացման մասին։
Շնորհակալ եմ Ձեզ ու Ձեր երեխային, որ հետաքրքրված եք։ Սա ներդրում է, Ձեր երեխայի փայլուն ապագա։


