Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Երգչուհի Լայանայի երգարվեստում մի քիչ ավելի հանդարտ շրջան է, ընտանիքում համալրում առայժմ չի սպասվում, փոխարենը նրա և ամուսնու համատեղ բիզնեսում աշխույժ, առցանց իրարանցում է:
Երգչուհի Լայանան երգարվեստում իր գործունեության ակտիվությունը կապել է ԳՈՀԱՐ երաժշտախմբի հետ: Մոտակա ժամանակահատվածում համերգային նորություններ չունի, փոխարենը նա հիմա իր ամուսնու՝ Ռոլանդի հետ մասնակցում է «Հրաշք կուպոն»-ի՝ hrashq.am -ի կայացման աշխատանքներին:
«Հրաշք կուպոն» ի գործունեության մեկնարկը տրվեց հունիսի սկզբին, երեխաների միջազգային օրվան նվիրված «Հրաշք մանուկ » ակցիայով: Հայտարարված մանկական լուսանկարների մրցույթում հաղթած գյումրեցի փոքրիկ Սոֆիին, երգչուհին անձամբ դիմավորեց, ներկայացրեց անակնկալներն ու նրան հանձնեց նախատեսված նվերները:
Երգչուհին նշել է, որ այս բիզնեսի գաղափարը ամուսնու մորաքրոջն է պատկանում , ով էլ այժմ որպես բիզնեսի գործադիր տնօրեն աշխատում է նրանց հետ:
Asekose.am-ի հետ զրույցում «Հրաշք կուպոն»-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Դոշոյանը նշել է, որ երգչուհին անձամբ է ծանոթանում կայքում ներկայացվող ծառայությունների որակին.
«Օրինակ մենք նոր ակցիա ունենք «Հրաշք կուպոն»-ում, որտեղ նվերի տեսքով երկու ընթրիք է նախատեսված: Լայանան անձամբ եղել է Amigo լատինաամերիկյան ակումբում, ծանոթացել նրանց խոհանոցին, China House ռեստորանում համտեսել է չինական կերակուրներ, որից հետո միայն դարձել ենք գործընկեր և կայքում տեղ են գտել մատուցված ծառայությունները:
Իսկ ակցիան հունիսի 20-ից մինչ հուլիսի 21 - ն ընկած ժամանակահատվածում գնված կուպոնները խաղարկություն է իրենից ներկայացնում : Առցանց խաղարկությունը կամփոփվի հուլիսի 21-ին ժամը 13:00 ին : Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել hrashq.am կայքում , եթե դեռ գրանցված չեք, և գնել ցանկացած կուպոն: Խաղարկության արդյունքում ընտրվելու են 3 հաղթողներ.
1 - ին տեղը նվեր կստանա iPhone 5
2 - րդ տեղ՝ ընթրիք կամ ճաշ Amigo լատինաամերիկյան ակումբում
3 - րդ տեղ՝ ընթրիք կամ ճաշ China House ռեստորանում
Ցանկացողները կարող են առցանց հետևել, թե ինչպես է ծրագիրը պատահականության սկզբունքով ընտրելու հաղթողներին: Մրցանակներն իհարկե կհանձնի երգչուհի Լայանան»,-տեղեկացրել է «Հրաշք կուպոն» ի գործադիր տնօրենը:
Երգչուհին էլ իր հերթին նշել է, որ նա ոչ միայն իրենց գործընկերների ընթրիքներն է փոձում, այլ օգտվում է իրենց գործընկերների ներկայացրած ծառայություններից. մասնավորապես «Լիկա ստուդիո» սրահ է այցելում մերսման համար, դիմահարդարման համար այցելում է «Մանյա» գեղեցկության սրահ՝ ծանոթանալով նաև նրանց մյուս ծառայություններին:
«Հաճախորդի կարծիքն ու բավարարվածությունը շատ կարևոր է կայքի համար և մենք անհատապես աշխատում ենք հաճախորդների հետ » ,- նշել է երգչուհին:
Լայանան անձամբ ծանոթանում է նաև հաճախորդների կողմից ստացված արձագանքներին և դրանք հաշվի առնելով աշխատակազմի հետ միասին պատրաստում և հանրությանն են ներկայացնում նորանոր, յուրահատուկ առաջարկներ ու ակցիաներ hrashq.am կայքում և կայքի ֆեյսբուքյան էջում: