▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիսից. Դավիթ Անանյան

 

 

 

 

Այսօր՝ հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ սկսած հունիս ամսից՝ իրենք երգիչների հետ կապված կոշտ գործողություններ են սկսել.  

«Երգիչների հետ կապված կոշտ գործողություններ ենք սկսել հունիս ամսից: Բայց, որպեսզի կոշտ գործողությունները լինեն շատ ավելի հասցեական, մենք յուրաքանչյուր երգչի վարքագիծը գնահատում ենք և յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ՝ քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր՝ միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող եկամուտները կամ իրենց կողմից ստացված եկամուտները մենք կարծում ենք, որ չեն հայտարարագրվել»,- նշեց Դավիթ Անանյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ թե որո՞նք են այդ կոշտ միջոցները, Անանյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ, օրինակ, վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին, երբ անվանական նամակ է գնում և նրան մեղադրանք է ներկայացվում, որ, օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրն իրականացնելու արդյունքում դուք որևէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից ավելի կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում, որովհետև, կարծում եմ, որ վաստակավորի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող գործողությունն է: Այսօրվա շոուբիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ: Եվ կապ չունի, թե կոնկրետ արվեստի որ բնագավառում են իրենք գործունեություն իրականացնում: Կարծում եմ մշակույթի և ներքին համոզմունքի ձևավորման խնդիր կա»,- շեշտեց ՊԵԿ նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее