▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ կինը հայտարարել է, որ իր մանկահասակ երեխայի հետ ինքնահրկիզվելու է

Henaran.am-ը գրում է, որ Պռոշյան գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը մոտ 4 ամիս է ապօրինի կալանքի տակ է:

Այսօր Պռոշյան գյուղում տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան` ի պաշտպանություն Արայիկ Պետրոսյանի: "Մեր տղային պատանդ են պահում: Չգիտենք` ինչի համար: Մեր գյուղը սենց չէր: Բաժանվեցին դաշնակ եւ աշնակի  եւ ամեն ինչ խառնվեց իրար",-լրագրողներին ասաց 76-ամյա տիկին Մարետան:

Արայիկ Պետրոսյանի կինը` Հեղինե Թորոսյանը հայտարարեց, որ եթե հանրապետության բարձրաստիճան իշխանությունը միջոցներ չձեռնարկի, ապա ինքն իր մանկահասակ երեխայի հետ ինքնահրկիզվելու է հանրապետության հրապարակում: Նրան պաշտպանեց նաեւ եղբոր` Արտակ Պետրոսյանի կինը: Պռոշյանցիները համոզված են, որ Հրաչ Մուրադյանին սպանողը ազատության մեջ է, եւ նրանք նույնիսկ պատրաստ են փակել միջպետական ճանապարհը մինչեւ փոխվի անմեղ երիտասարդի խափանման միջոցը:

 

Աղբյուրը` Henaran.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее