▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդական ամենասիրված մրցույթի հայտագրումը սկսված է

 

Մշակութային ալիքի և Մշակութային ռադիոյի համատեղ ջանքերով մեկնարկում է Մշակութային ալիքի «A21TV AWARD 2018» մրցույթի հայտագրումը: Մասնակցել կարող են բոլորը, եթե չեն գերազանցում 16-35 տարեկանների շեմը: Մրցույթը այս տարի ընդգրկում է ՝ կինոարվեստը, երգարվեստը, կերպարվեստը, լուսանկարչությունը: 

Մասնակցության հայտը հնարավոր է ուղարկել մրցանակաբաշխության պաշտոնական կայքից՝ (www.armculturaltv-award.cf):

Մրցույթի ժյուրիի կազմում են՝ ՀՀ վաստակավոր նկարիչներ, վաստակավոր արտիստներ,սիրված դերասաններ և ռեժիսորներ:

Հաղթողներին կտրամադրվեն Մշակութային ալիքի մի շարք պարբերականները, հեռուստառադիոընկերությունը: Մշակութային ալիքի մամլո խոսնակ՝ Նունե Իսկանադարյանի խոսքով՝ Մշակութային ալիքը պայմանագիր է կնքել միջազգային տարբեր ընկերությունների հետ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի TTR ընկերության հետ և մրցույթը հաղթանակով պսակած մասնակիցները հնարավորություն կունենան իրենց աշխատանքները ներկայացնել ԱՄՆ-ում կայացող մի շարք ցուցահանդեսներին: 

Նշենք նաև, որ մրցույթին աջակցում է Երևանի մշակույթի պետական քոլեջը, ի դեմս տնօրեն՝ Վրեժ Կիրակոսյանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее