▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկար ժամանակ լուրեր էի լսում, որ «Յանդեքս Տաքսի»-ի որոշ վարորդներ կեղծ փող են շրջանառում»

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկար ժամանակ լուրեր էի լսում, որ «Յանդեքս Տաքսի»-ի որոշ վարորդներ կեղծ փող են շրջանառում։ Կարծում էի՝ հեքիաթ է։
Այսօր կինս «Էրեբունի Մոլ»-ի մոտ իջնելիս վարորդին ասում է, որ մանր չունի՝ 20.000 դրամ է, կարող է փոխանցումով վճարել իր նշած քարտին։

Վարորդը՝ Հարությունյան Էդգար Հարությունի սկզբում ասում է՝ փոխանցում չի ընդունում , վերցնում է 20.000-ը։
Մի քանի վայրկյան անց «մտափոխվում» է, իր նշած քարտին ստանում փոխանցումը և վերադարձնում է գումարը՝ ապա արագ հեռանում։

Վերադարձված թղթադրամը՝ ԿԵՂԾ: Զանգերին չի պատասխանում։ «Յանդեքս»-ից ասում են՝ դիմեք ոստիկանություն ։

Սա արդեն պատահականություն չէ։ Սա առերևույթ սխեմա է։ Ներկայացնում եմ վարորդի տվյալները։ Եթե ճանաչում եք՝ գրեք անձնական հաղորդագրությամբ։ Եթե ինքը հանցագործ խմբավորման անդամ չէ, ապա պետք է կապի դուրս գա։ Խնդիրը փողի չափը չէ, որը իրականում այսօր շատ այլ ընտանիքների համար մեծ գումար է։ Խնդիրը մարդու մերժելի որակն է, որը չենք հանդուրժելու։

Դիմելու ենք ոստիկանություն։

Խնդրում եմ տարածել , որպեսզի ուրիշները չխաբվեն և գտնենք այս մարդուն։ Ես դեռ ուզում եմ հավատալ, որ կնոջը քցող ավարտված սրիկայի հետ գործ չունենք։ Հույս ունեմ սխալմամբ է մարդկանց կեղծ թղթադրամ տալիս»։

Դիտեք նաև՝

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее