ԱՄՆ Global Financial Integrity հետազոտական կենտրոնը օրերս / թե ինչու օրերս՝ ակնհայտ է/ տվյալներ հրապարակեց, համաձայն որոնց տասը տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար:
Այս լուրը ոչ թե բողոքի ամեհի ալիք առաջացրեց երկրում, այլ խոր տխրություն. հարյուր հազարավոր մարդիկ տրտմության մեջ ընկան, որ իրենք չկան այդ փողատերերի ցանկում:
Հիշեցնենք, որ ըստ զեկույցի, ֆինանսական ապօրինի արտահոսքը Հայաստանից կտրուկ ավելացել է 2007թ․-ից և մինչև 2011թ․-ը մեր երկրից տարեկան ապօրինի կերպով դուրս է հանվել մոտ 1 միլիարդ դոլար: