«Երկիր Ծիրանի» կուսակցության Երեւանի ավագանու խմբակցությունը 2017թ. հունիսի 12-ին, ժամը 11:00-ին (Արգիշտի 1, 434 աշխատասենյակ) հրավիրել է նիստ հետեւյալ օրակարգով.
- ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:
- Երեւան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:
- Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:
- Երեւանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների եւ քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
- Երեւանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու եւ քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի եւ անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն