▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու արտակարգ դեպք Երևանում. մի քանի ժամվա ընթացքում կրկին փորձել են թալանել Varks.am-ի գրասենյակները

Երեւանում, այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել եւ փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով գործն ավարտին հասցնել, հեռացել են նշված վայրից։

Արտակարգ դեպքեր Երևանում, մի քանի ժամվա ընթացքում փորձել են թալանել Varks.am-ի գրասենյակները. թիրախում չհրկիզվող պահարաններն են եղել, գողերը «երազախաբ են եղել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Որոշ ժամանակ անց նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաեւ Ջրվեժում։ Նմանատիպ եղանակով կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհունները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանը ամուր ամրացված է եղել:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս դեպքով էլ քննություն է տարվում Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Աղբյուրը հայտնում է, որ տեղի ունեցածը արձանագրել են տեսախցիկները: Երկու դեպքերով էլ տարածքային ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее