▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու հայեր ընդգրկվել են Կալիֆորնիայի Գերագույն դատարանի կազմում

«Միքայել Ամերյանը Լոս Անջելեսից և Արմենուհի Աշվանյանը Գլենդելից ընտրվել են Կալիֆորնիայի Գերագույն դատարանի կազմում»,– հաղորդվում է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի կայքէջում։

Նշվում է, որ 43-ամյա Միքայել Ամերյանը 2003 թվականից Լոս–Անջելեսի դատախազությունում զբաղեցրել է քաղաքային փաստաբանի տեղակալի պաշտոնը, իսկ 46-ամյա Արմենուհի Աշվանյանը Գլենդելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դոցենտ է, ով 2005 թվականից զբաղեցրել է Լոս–Անջելեսի շրջանային դատախազի տեղակալի պաշտոնը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее