Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորներ Ռաֆիկ Գրիգորյանը և Ավետ Սարգսյանը ևս միացան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պատգամավորների ստորագրած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի 14 պատգամավորներ դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել:

Նրանք են՝ Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան
Հիշեցնենք, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ «Ելք» խմբակցությունը:
Կարդացեք նաև՝ «Միշտ քո կողքն եմ եղել, քո կողքն եմ, քո կողքը լինելու եմ». Ծառուկյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր են քննարկել
Կառավարությունը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրի տեքստը
Փաշինյանի հրաժարականից հետո նոր վարչապետ չպետք է ընտրվի և ԱԺ-ն պետք է լուծարվի. Ա. Գևորգյան
Փաշինյանն ազնիվ է, ես ամբողջությամբ աջակցում եմ նրան. Կոստանյան


