▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու շաբաթ էլ համբերենք. Թևան Պողոսյան

Yerkir.am-ը գրում է.

Եթե վարչապետի ասածները կյանքի կոչվեն, և մենք տեսնենք արդյունքները, լավ կլինի, եթե` ոչ, ուրեմն, ի վերջո, անձափոխություններից կամ կոսմետիկ փոփոխություններից հետո մնալու ենք նույն կոտրած տաշտակի առաջ. կայքի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Առայժմ տեսել ենք անձափոխություններ: Կա արդեն ավելի մեծ խոստումների դաշտ: Երեկվա` վարչապետի խոստումները, ինչպեսև Ազգային ժողովում պատասխանները, դրանից հետո ԱԺ բակում մի քանի հարցերի արձանագրումը, այսօրվա` կառավարության նիստի մոտեցումները առայժմ դեռ առաջին քայլերն են, և շատ դժվար է գնահատել ու ասել, որ, այո', 100 տոկոս ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց պատգամավորը` հավելելով` լավ է, որ վարչապետը գիտակցում է, որ պետք է լինեն համակարգային փոփոխություններ:

Ըստ նրա` հույսը վերջում է մեռնում, բայց և չի պատրաստվում հույսով լցվել, ասել` վերջ ամեն բան լավ է, ու քաշվել մի կողմ: «Երկու շաբաթ էլ համբերենք, որպեսզի տեսնենք իրական պատկերը` արդյո՞ք անցնում են ինչ-որ գործողությունների, և մենք տեսնում ենք իրական քայլեր կամ գործողություններ, նոր գնահատական կտանք»,- ասաց Պողոսյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее