▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երկրապահը մեռավ էն պահին, երբ Մանվելին սարքեցին տուշոնկի գող». Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Միքայելյան Սասունի տղեն ա, իր աշխատասենյակից տեսանյութ ա հրապարակել, որում երևում ա, որ իր գլխավերևում Վազգենի նկարն ա: Սևակը հավանաբար չի հիշում, որ իրա հերը նիկոլի արած ժեխափոխությունը կարևորեց Վազգենի հաղթած պատերազմից ու հիմա էլ մի չեղած կառույցի ղեկավար ա` «երկրապահի»:
Երկրապահ չկա, երկրապահը մեռավ էն պահին, երբ Մանվելին սարքեցին տուշոնկի գող, իսկ ՀՊԱՐՏ հայը կանգնած ծափ էր տալիս: Այ էդ պահից Արցախի հանձնումը մտավ վերջնական փուլ: Շիզոֆրենիկ ռազմահայրենասեր Մանվելը այլևս չէր կարող խանգարել նիկոլենց հասնել իրենց մուրազին` հանձնել Արցախը:
Ընենց, որ Սասունի տղա` Վազգենի նկարը հանի գլխավերևիցդ ու ձեր պախանի` նիկոլի նկարը կախի, որովհետև Արցախի հանձնելուց հետո ով նիկոլի կառավարման օղակում աշխատում ա` նիկոլ ա:
Տոնդ շնորհավոր Վազգենի ու Մանվելի ԵՐԿՐԱՊԱՀ, մի օր թասիբը հաղթելու ա անհայրենիքներին ու մենք ոտքի ենք կանգնելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее