▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրիս մշակութային քաղաքականությունն ի պաշտոնե մշակողի նման միտքն արդեն վախեցնող է. Երևանի փոխքաղաքապետ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նազենի Ղարիբյան. «Համազգային թատրոնի միակ առանձնահատկությունը Սոս Սարգսյանի կողմից հիմնված լինելն է»:

Միտք, որն արտահայտում է երկրիս մշակութային քաղաքականությունն ի պաշտոնե մշակողը:

Մտահոգի՞չ, չէ, արդեն վախեցնող է:

Դատապարտելի է Համազգայինի լինելիությունը կապել միայն Սոս Սարգսյանի հիմնադրած լինելու փաստի հետ: Եթե այս միտքն արտահայտեր մեկն, ով ոչ մի կապ չունի մշակույթի կամ թատրոնի հետ, երևի կհասկանայի ու կանցնեի առաջ, բայց տիկինը գոնե ի պաշտոնե այսօր նախարարի աթոռն է զբաղեցնում…

Սոս Սարգսյանը մի առիթով ասել է. «Համազգային պետական թատրոնի անցած ճանապարհը շատ դժվարին է եղել: Թատրոնի ուժը նրա պահպանողականության մեջ է»:

Սա էլ, ի դ դեպ՝

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Թատրոնի հիմնադրման, ճանաչման և զարգացման գործում մեծ ավանդ ունեն Մայիս Կարագյոզյանը, Շահում Ղազարյանը, Հրաչյա Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գալյա Նովենցը, Դավիթ Հակոբյանը, Կարինե Ջանջուղազյանը և ուրիշներ:

Մեծերի գործն այսօր շարունակում են երիտասարդ ու տաղանդավոր մարդիկ՝ Արման Նավասարդյան, Նարինե Գրիգորյան, Տաթև Ղազարյան, Ստյոպա Ղամբարյան և ուրիշներ»:

 

 

Հիշեցնենք, որ Նազենի Ղարիբյանը ներկայումս մշակույթի նախարարի պարտականությունները կատարողն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее