▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթ՝ դեպի ՀՖՖ՝ պատասխան իմանալու և տեր կանգնելու ներկայացված պահանջներին

Հոկտեմբերի 16-ին ՖԱՖ-ը ներկայացրեց 3 պահանջ /երկրպագուների 3 ցանկություն/ ուղղված ՀՖՖ-ին՝ Հայաստանի հավաքականին վատագույն վիճակից դեպի լույսի կողմ տանող 3 քայլ: Հավաքականի մրցաշրջանի վերջին խաղից հետո մենք ակնկալում էինք ՀՖՖ-ի նախագահի ամփոփիչ ասուլիս՝ հավաքականի ելույթների վերաբերյալ, որտեղ կխոսվեր նաև մեր պահանջների մասին, սակայն, մինչ օրս չկա որևէ արձագանք:
Մինչև նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ի կողմից պատասխան չլինելու դեպքում ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնի երկրպագուների երթ դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու և տեր կանգնելու ներկայացված պահանջներին:

Սիրելիʹ երկրպագուներ, միʹ եղեք անտարբեր, միʹ բոյկոտեք ֆուտբոլը, միʹ եղեք հավաքականի կողքին միայն հաղթանակների ժամանակ: Սա յուրաքանչյուր հայ երկրպագուի հարցն է, ով գոնե մեկ անգամ ուրախացել է հավաքականով, ով ցանկանում է տեսնել ուժեղ հավաքական և ապրում է հավաքականով: Ազգային հավաքականը պատկանում է մեզ բոլորիս: Նոյեմբերի 16-ին կոչ ենք անում բոլոր երկրպագուներին մասնակցել մեր երթին դեպի ՀՖՖ: Պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:

Շարֆերով, եռագույններով, պաստառներով հավաքվում ենք նոյեմբերի 16-ին 17:00 Արամ Խաչատրյանի արձանի մոտ, երթը կմեկնարկի 18:00:

 

ՖԱՖ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее