▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթուղային ցանցի ներդրման ժամանակացույցը խախտվել է առնվազն կես տարով

Երթուղային ցանցի ներդրման ժամանակացույցը խախտվել է առնվազն կես տարով։

Հուսանք, որ  նոր երթուղային ցանցը իրականություն կդառնա։

Արդեն անցկացված մրցույթներից խնդիրներ կան միայն միկրոավտոբուսների և Բոգդան մակնիշի ավտոբուսների հետ, քանի որ մրցույթում եթե հաղթում են ինչ-որ շարժակազմ ներկայացնելով՝ գործնականում դա չի նշանակում, որ նույնպիսի վիճակում գտնվող շարժակազմով էլ շարունակելու են սպասարկել։

Մրցույթին կարելի է հաղթել թարմ մեքենա ներկայացնելով։ Այնուհետև այդ մեքենան վաճառել։ Վաճառքի գումարից պակաս գումարով գնել շատ ավելի վատ վիճակում գտնվող մեքենա։

Եվ սպասարկել այդ  մեքենայով։

Կամ էլ մեքենան որոշ յուրահատուկ վարորդների ջանքերով հասցնել այնպիսի վիճակի, որը ոչ մի կերպ չի հիշեցնի մրցույթում հաղթած մեքենայի վիճակը։ Հարկավոր է հետևել, որ ինչ վիճակի շարժակազմով հաղթել են մրցույթը՝ այդ վիճակին մոտ(ամորտիզացիան հաշվի առնելով) վիճակի շարժակազմով էլ շարունակեն սպասարկել։

Կարող են ստուգումներ անել և հայտնաբերել նման երթուղիներում Գազելներ, որոնցում այլ  նստարանների շարքերը մոտեցնելու հաշվին ավելացրել են նոր շարք, որի արդյունքում միայն կարճահասակ երեխաների ոտքերն են տեղավորում «նեղ արած» շարքերում։

Երթուղու համարը չեմ նշում, քանի որ գտնում եմ, որ համապատասխան կառույցները պարտավոր են պարբերաբար ստուգել մրցույթներում հաղթած կազմակերպությունների շարժակազմի վիճակը(ամսական մեկ անգամը կարծում եմ բավարար կլինի)։

 

 

Asekose.am-ի ընթերցող

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее