▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես 10 տարի տարի բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյանը հիշել է մանկության տարիները

Ես 10 տարի տարի բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյանը հիշել է մանկության տարիները

Փոքրուց ինձ թվում էր, որ մեր գյուղը աշխարհի ամենասիրուն վայրն է, ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

«15 տարեկանից գնացի Երևան՝ սովորելու, բայց իմ կյանքի լավագույն ժամանակները անցկացրել եմ գյուղում։ Դպրոցում հետաքրքիր էր. դասարանում 20 աղջիկ, 10-ը տղա էինք։ 7-րդ դասարանից հետո հավաքվում էինք դասարանի տղաներից մեկի տանը, սիրելի երաժշտություն լսում։ Շատ էինք սիրում Ձախ Հարութի երաժշտության տակ աղջիկների հետ տանգո պարել։ Ինչ վերաբերում է սովորելուն՝ 1-10-րդ դասարանում բացարձակ գերազանցիկ եմ եղել»,-պատմեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

***

Ի՞նչ է Կարճադոշը և ի՞նչ նշանակություն ունի Սամվել Կարապետյանի ընտանիքում. «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատմեց, որ իրենց գյուղում երկու սիրելի վայր ունի, առաջինը՝ Կարճադոշ լեռը, երկրորդը՝ «Բլուկ սարը»։

«Երկու սարերի գագաթին էլ կան մատուռներ, որոնք ունեն իրենց լեգենդները։ Մեծ տարիքում հասկացանք այդ մատուռների նշանակությունը։ Կարճադոշի գագաթին կառուցեցինք եկեղեցի, ու հիմա ամեն տարի՝ հունիսին այդ եկեղեցու ու Կարճադոշի օրը նշում են ամբողջ շրջանով»,-նշեց կուսակցության առաջնորդը։

***

Սամվել Կարապետյանին դեռ մանկուց դաստիարակել են հայկական արժեքներով։ Նա գտնում է, որ ընտանիքը պետոության հիմքն է։

«Համախմբված ընտանիքներով կունենանք ուժեղ պետություն, ուժեղ ժողովուրդ։ Ձգտելու ենք դրան։ Պետք է ունենանք համախմբված, միասնական, ուժեղ ժողովուրդ, ունենանք ուժեղ հայրենիք»,-ընդգծեց Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее