▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես արդար եմ իմ խղճի առաջ, որ չեմ ընտրել մարդասպան իշխանությանը ու չեմ էլ ընտրելու. Զոհված զինծառայողի մայր

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես սիրտ չունեմ,բայց պետք է գնամ ընտրության, ես թույլ չեմ տալու, որ իմ փոխարեն ընտրեն ու խաթարեն երկրիս առանց այդ էլ խարխլված անդորրը։Ես պարտավոր եմ գնալ ընտրության,հանուն իմ ՈՐԴՈՒ, հանուն նրա,որ արդարությունն վերականգնվի ու մեղավորները պատժվեն։

Եվ վերջում ուզում եմ ավելացնել, երբեք ու երբեք չի եղել դեպք, երբ Գալեյանների ընտանիքի դուռը թակեն ու գումար առաջարկեն ինչ որ մի կուսակցությանը ընտրելու համար։

Ես արդար եմ իմ խղճի առաջ, որ չեմ ընտրել մարդասպան իշխանությանը ու չեմ էլ ընտրելու։

ՈՐԴԻՍ կներես, որ դեռ ես ապրում եմ քո կյանքի գնով» 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее