Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայի մոտից բերման ենթարկվեց քաղաքական գործիչ, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն, ով հանդես էր գալիս Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շարքերում: Նա ոստիկանական մեքենան նստելիս հայտարարեց, թե բերման են ենթարկում, քանի որ խփել է մի կնոջ, ով հայհոյել է իրեն, իր 8 տարեկան երեխային ու իրեն թուրք է անվանել:
Նա նաև իր վրդովմունքը հայտնեց Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան օհանյանի դեմ քրեական հետապնդման վերաբերյալ: «Նիկոլը ասֆալտին էր փռում, ես այ սենց ոտքով կճզմեմ Նիկոլին էլ, Լևոնի զոմբիներին էլ»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում


