Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել ո՛չ ԱԱԾ ղեկավար, ո՛չ էլ ՀՀ նախագահ եղած ժամանակ. Սերժ Սարգսյանը` Եզրաս սրբազանին հասցեին հնչող մեղադրանքների մասին, թե իբր նա համագործակցել է ՊԱԿ–ի հետ
«Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել։ Իսկ եթե համագործակցել է հետախուզության ուղղությամբ, ապա էդ մարդն էդ երկրներին` ԽՍՀՄ–ին, որ կազմում նաև Հայաստանն էր, օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս»,–դատարանի բակում լրագրողներին ասաց ՀՀ 3–րդ նախագահը։
Նկատեց, որ այսպիսի հայտարարություն անելուց առաջ հասարակության համար ինչ–որ նրբերանգներ պետք է բացվեն, եթե դա չի լինում, ուրեմն այլ` ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում։
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանին, ով նաև կաթողիկոսի եղբայրն է, մեղադրում է հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։
***
|
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում։ Տեղադրում եմ երկու լուսանկար. |


