«Ես այժմ մտածում եմ մեկ բանի մասին՝ պատշաճ կազմակերպել ընտրությունները։ Մենք այս պահին կազմակերպում ենք եւ անցկացնում ենք ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորվել է, հանձնաժողովը գործում է եւ թիվ մեկ խնդիրը, որի մասին մտածում ենք, ընտրությունները նորմալ կազմակերպելն է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք իշխանություններն իր հետ քննարկել են հետագա պաշտոնավարման վերաբերող հարցեր:

Տիգրան Մուկուչյանը նշել է, որ իրենք շատ կարճ ժամանակ ունեն ընտրությունները պատշաճ կերպով կազմակերպելու եւ անցկացնելու համար:

«Դուք գիտեք, որ հանձնաժողովը ձևավորվում է որոշակի ժամկետով, այն ձևավորվել է, գործում է և հանձնաժողովի թիվ մեկ խնդիրն ընտրությունները նորմալ կազմակերպելն է:Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ նախկինում ընտրությունները կազմակերպելու համար ունեինք 70 օր, ապա այժմ ունենք ընդամենը 40 օր»։


