vivaronews.am-ը գրում է. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գերմանական Bild պարբերականին տված իր հարցազրույցում պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների մեղադրանքին՝ իր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ:
«Բորուսիայի» երկրպագուների կարծիքով Մխիթարյանը տեղափոխվել է «Յունայթեդ» ավելի շատ գումար վաստակելու համար:
Սրան ի պատասխան Մխիթարյանն ասել է.«Ես դա չեմ հասկանում, եթե ամեն ինչ գումարից կախված լիներ, ապա ես Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվեի «Անժի Մախաչկալա»` «Բուրուսիայի» փոխարեն: Ես պարզապես ցանկանում էի առաջ գնալ»:
Ադրադառնալով «Բուրուսիայի» գործադիր տնօրեն Հանզ- Յոահիմ Վատցկեի քննադատությանը «Բավարիայի» դեմ անցած տարվա մայիսին կայացած խաղում 11- մետրանոց հարված չիրացնելու վերաբերյալ՝ Մխիթարյանն ասել է .«Սխալ է ինձ մի խաղով գնահատելու նրա ցանկությունը: Նա հավանաբար մոռացել է ամբողջ խաղաշրջանում իմ կատարած աշխատանքի մասին»: