▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ իջնի այն մակարդակին, որ մեկնաբանեմ Աշոտ Փաշինյանին, դա վիրավորանք է ինձ համար. Նաիրա Զոհրաբյան

«Ես չեմ դիտել Աշոտ Փաշինյանի հարցազրույցը, դուք կարծում եք, որ ես պետք է Աշոտ Փաշինյանի հարցազրույցը նայեմ հա՞, նման վատ կարծիք ունե՞ք իմ մասին, իհարկե, չեմ դիտել այն»:

/filemanager/uploads/2021/03/week-3/Ashot_Pashinyan.png

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս այն կարծիքին է, որ Աշոտ Փաշինյանի արտահայտած մտքերը պետք չէ, որ լուսաբանվի, քանի որ, ինչպես նշել է պատագամավորը, շատ վիրավորական է նրա՝ հարցազրույցին անդրադառնալը. 

«Չեմ կարծում, թե մեր հայաստանյան մամուլը պետք է Աշոտ Փաշինյանին լուսաբանի, թեև հասկանում եմ, որ քաղաքական, բարոյական, մտավոր մշակույթը գտնվում է ծանր վիճակում»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով.

«Ես չեմ իջնի այն մակարդակին, որ մեկնաբանեմ Աշոտ Փաշինյանին, դա վիրավորանք է ինձ համար»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее